News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ՀՀԿ-ական նախարար Վահան Մարտիրոսյանը միայն տեսանյութերով է տեսել, թե ինչ տեղի ունեցել Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ, ու այն գնահատում է որպես «տգեղ երեւույթ»:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ամեն դեպքում տգեղ երեւույթ էր, իսկ թե ով է մեղավոր, կպարզվի: Գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ չգիտեմ, թե ինչից է սկսվել այդ ամեն ինչը»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ իր կուսակիցները շատ վատ պահվածք դրսեւորեցին, նախարարը պատասխանեց. «Կուսակիցների վարքագիծը պետք չէ այդպես գնահատել, չգիտենք՝ ինչի է այդպես եղել»:

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, քաղաքապետը պե՞տք է հրաժարական տա. Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով չէ: Եկեք պարզենք՝ ինչ է եղել: Միանգամից հրաժարական պահանջել կամ ինչ-որ մի բան պահանջել առանց ուսումնասիրելու այդ ամեն ինչը վաղաժամ է»:

Վահան Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ տեսականորեն կարող է ինչ-որ մի պրովոկացիա արվի եւ պահանջվի քաղաքապետի կամ նախարարի հրաժարական:

Տպել
Ամենաշատ