News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստնի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովը 90 օրենք է ընդունել, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ն միայն երկրորդ նստաշրջանի ընթացքում 254 օրենք է ընդունել, ինչը երեք անգամ ավելի շատ է: Այս մասին «Խորհրդարանական մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին եւ 2-րդ նստաշրջանների արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի աշխատանքի մոնիտորինգի նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Այսինքն, օրենքների ընդունման ինտենսիվությունը խորհրդարանում, ըստ նրա, մեծապես աճել է: «Դրան նպաստել է այն, որ Ազգային ժողովն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար»,- նշել է Վասիլյանը: Ընդ որոմ, նա նշել է, որ պատգամավորների ելույթների եւ նրանց կողմից հարցերի հնչեցման ժամանակը կրճատվել է, ինչը թույլ է տվել մեծացնել խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների քանակը: Սա վկայում է ընդհանուր առմամբ Ազգային ժողովի արդյունավետության բարձրացման մասին: Միեւնույն ժամանակ, ծրագրի ղեկավարը խոստովանել է, որ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հարաբերակցությունը օրենքների հեղինակման հարցում գրեթե չի փոխվել: Այն կրկին հօգուտ կառավարության է, ինչը, ըստ փորձագետի, խոսում է հետեւյալի մասին. հանրապետությունում օրենսդրական բազայի ձեւավորման հիմնական գործառույթը կառավարությանն է: Ինչպես նշեց Լուսինե Վասիլյանը, Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների միայն 10 տոկոսն է հավանության արժանացել խորհրդարանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ