News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, թե իրականում ինչպիսի տեսք է ունեցել սուրբ Վալենտինը, հաղորդում է BBC-ն։ Դա հաջողվել է անել նրա գանգի 3D սքանավորման օգնությամբ։ Սուրբ Վալենտինի մասին քիչ բան է հայտնի։ Համարվում է, որ նա մահապատժի է ենթարկվել  270 տարի առաջ փետրվարի 14-ին, քանի որ գաղտնի պսակել է զինվորին, որին արգելված էր ամուսնանալ, եւ նրա սիրեցյալին։ Սուրբ Վալենտինի գանգը պահպանվում է Սանտա Մարիա ին Կոսմեդին հռոմեկանա տաճարում, փոխանցում է  Gazeta-ն։ 

2017 թվականին իտալացի հնագետների եւ բրազիլացի դիզայներ Ցիցերո Մորաեսի կողմից իրականացված սքանավորման արդյունքում վերականգնվել է գանգի տիրոջ արտաքին նկարագիրը։ Այն տարբերվում է նրա արտաքին տեսքի նախկին առաջարկներից։ Սակայն, արդյունքներից ելնելով պետք է նշել, որ նա բավականին երիտասարդ է եղել եւ մկանոտ մարմին է ունեցել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ