News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում գործող բոլոր ուժերից առավել մեծ ակտիվություն է ցուցաբերել «Ելք» դաշինքի խմբակցությունը: Այս մասին փետրվարի 15-ին ՀՀ Ազգային ժողովում «Խորհրդարանական մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի առաջին եւ երկրորդ նստաշրջանների արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ-ի աշխատանքի մոնիտորինգի նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Այդպես, ըստ նրա, «Ելք» դաշինքի խմբակցությունը, որը խորհրդարանում ներկայացված է ընդամենը 9 պատգամավորով, իր ակտիվությամբ առաջ է անցել բոլոր մյուս ուժերից, այդ թվում նաեւ՝ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից: ««Ելք»-ը ուղղակի եզակի ցուցանիշներ է արձանագրել: Ինը հոգուց բաղկացած խմբակցությունը խոսել է տարբեր թեմաների շուրջ եւ խորհրդարանում 300-ից ավելի հարցեր է ուղղել»,- նշեց Վասիլյանը: Միեւնույն ժամանակ, նա հավելեց, որ «Ելք» դաշինքը բոլորից հաճախ է խորհրդարանում այս կամ այն օրինագծին «դեմ» քվեարկել, մինչդեռ նրանց մրցակից ՀՀԿ-ականները բոլորից ավելի հաճախ են «կողմ» քվեարկել:

Բացի այդ, ըստ Վասիլյանի, քվեարկությունների ժամանակ ամենից հաճախ ձեռնպահ են մնացել «Ծառուկյան» դաշինքի անդամները: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ 105 «ժողովրդի ծառաներից» 40-ը երբեք ամբիոնից չեն խոսել եւ որեւէ հարց չեն տվել, ինչը վկայում է վերջիններիս «ակտիվ դիրքորոշման» մասին՝ ընդգծելով, որ  կոճակները սեղմելու համար նրանց ուժերը, այնուամենայնիվ, բավականեցրել են: Ընդ որում, մոնիտորինգի նախագծի ղեկավարը մանրամասնել է, որ այդ պատգամավորներից  14-ը «Ծառուկյան» դաշինքի անդամներն են, իսկ մնացածը՝ Հայաստանի իշխող Հանրապետական ​​կուսակցության:

Ինչ վերաբերում է ամենաբացակայող պատգամավորի «տիտղոսին», ապա «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կրկին առաջատար դիրքում է: Սակայն սա դեռ ամենը չէ. Գագիկ Ծառուկյանը արժանացել է նաեւ Հայաստանի խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից մեկի «կոչմանը»: Միեւնույն ժամանակ, ամենաատիվ պտգամավոր է ճանաչվել «Ելք» դաշինքի խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ