Ռուսաստանի կապի եւ հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆիրովը չի բացառել, որ գործարար Օլեգ Դերիպասկայի հայցի պատճառով մուտքը դեպի YouTube եւ Instagram Ռուսաստանի Դաշնությունում կարող է արգելափակվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե որոշ ռեսուրսներ չեն հետեւում Ռուսաստանի օրենսդրությանը կամ չեն կատարում ռուսական դատարանների կայացրած որոշումները, ապա ռուսական օրենսդրության համաձայն դրանք կարող են արգելափակվել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Նիկիֆորովը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք Դերիպասկայի պատճառով YouTube-ը եւ Instagram-ը Ռուսաստանում արգելափակվել:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում մի տեսագրություն էր հայտնվել, որում Նավալնին մեղադրում է Դերպասկային օրենքին հակասող գործողությունների համար: Դերիպասկայի ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրանքները կեղծ են եւ ինքը մտադիր է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը դատական կարգով:
Շաբաթ օրը, Կրասնոդարի Ուստ-Լաբինսկու շրջանային դատարանի որոշմամբ «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել էր այն ինտերնետ-ռեսուրսների հասանելիությունը, որոնցում ֆիլմի մասին տեղեկություն էր հրապարակված: «Վեդոմոստի» թերթը փետրվարի 12-ին հայտնել էր, որ Ռուսաստանում Դերիպասկայի հայցադիմումի բավարարման նկատառումներով Instagram-ը եւ YouTube-ը կարող են արգելափակվել: