Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 143Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ներսում՝ խոհանոցի հատակին, հայտնաբերել 1929 թ. ծնված Ա. Ս.-ի դին: