News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հասարակությունն ինձանից եւ ձեզանից շատ լավ գիտի, թե որոնք են մեր երկրի առաջնային խնդիրները. պետք չի, որ մեկը դրսից կամ ներսից գա ու այդ ախտորոշումներն անի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված ԱՐմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների ցանկը մեծ է, մեծ է նաեւ հնարավոր լուծումների ցանկը. «Պետք է այդ լուծումներն ի մի բերել՝ սկսած ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ինձ համար շատ էական կրթական համակարգի բարելավումից, վերջացրած քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ, առանձին քաղաքացի վերաստեղծելով: Մենք շատ անելիքներ ունենք բարեգործական կառույցների հետ: Այսօր Հայաստանում բարեգործական ծրագրերը կանգնած չեն: Այդ ծրագրերն այսօր շատ ավելի գործնական ու արդյունավետ են»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ հասարակությունը չի ընդունում Հանրապետական կուսակցությանը եւ այս հանդիպումներով ինքը փորձում է լեգիտիմացնել իր թեկնածությունը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես դեռ թեկնածու չեմ: ես որեւէ կուսակցության անդամ չեմ եւ ակնկալում եմ, որ Ազգային ժողովում, թե դրանից դուրս յուրաքանչյուրն իր ձայնը կտա մարդու, անկախ նրանից, թե ով է առաջարկում թեկնածություն: Ինձ համար պատիվ է, որ նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել: Չի կարելի հասարակությունը բեւեռացնել՝ ասելով, որ եթե դուք եք առաջարկում թեկնածությունը, ուրեմն մենք դեմ կլինենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ