News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հունաստանն այլեւս չի հանդուրժի Թուրքիայի սադրիչ պահվածքը եւ Իմիա կղզիների հունական պատկանելությունը կասկածի տակ դնելու փորձերը, հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր վաղ առավոտյան ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու եւ խոսելու ԱՄՆ պաշտպանության նախարար Մեթիսի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որոնց ես իրազեկել եմ Էգեյան ծովում եւ Իմիայի շրջանում Թուրքիայի վերջին սադրանքի մասին, որոնք հունական ջրատարածքում հունական կղզիներ են: Ես նրանց ապացույցներ եմ ցույց տվել, որոնք հերքում են թուրքական ցանկացած պնդում, թե այս միջադեպն իբր Հունաստանի մեղքով է եղել»,- հայտարարել է Կամենոսը:

Թուրքիան խախտում է հունական եւ եվրոպական ջրատարածքների սահմանները, խախտում է ծովային իրավունքը, եւ ավելի է մեծանում Էգեյան ծովում «դժբախտ պատահարի» հավանականությունը, ասել է նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է այս խաղերը դադարեցնի, ինչպես նաեւ Էգեյան ծովում  սադրիչ պահվածքը եւ Թուրքիայի նախագահի խորհրդականների վրդովեցուցիչ արտահայտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ