News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ Կանադայի Տորոնտո քաղաքի հրշեջ Կոստանտինոս Ֆիլիպիդինիսը (մտերիմները նրան կոչում են Դենի) գործընկերների հետ գնացել էր Նյու Յորք նահանգի լեռներում դահուկ վարելու եւ անհետ կորել։ Ընկերներն անհանգստացել էին, քանի որ նա չէր վերադարձել ճամբար։ Սկսվել էին լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնք ձգվել էին վեց օր։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել էին ուղղաթիռ եւ 140 մարդ, որոնք ամեն օր բառացիորեն «սանրում» էին տարածքը եւ ձեռքով քանդում ձյունը՝ փորձելով գտնել Դենիին ողջ կամ մահացած, հաղորդում է ABC հեռուստաալիքը։ 

Երբ հարազատները կորցրել էին նրան կենդանի տեսնելու բոլոր հույսերը, Դենին լրիվ անսպասելիորեն գտնվել է երկրի լրիվ այլ ծայրում՝ Քալիֆորնիայում՝ 4000 կիլոմետր հեռու այն վայրից, որտեղ նա կորել էր։ Նա հագին ուներ այն նույն դահուկավազքի համար նախատեսված հագուստը եւ չէր կարողանում հիշել, թե ինչպես է այնտեղ հայտնվել։ 

Ոստիկաններն ու բժիշկները փորձում են նրան օգնել հիշել, ինչ է տեղի ունեցել։ Ավելի ուշ Կոնստանտինոսը պատմել է, որ գլխին հարված է ստացել։ Ապա մեկնել է  «մեծ բեռնատարով» եւ «շատ է քնել»։ Դրանից հետո նա հաստատվել է Սակրամենտոյի արվարձանում, որտեղ նա կարողացել է iPhone գնել եւ զանգահարել կնոջը։ Կինն իշխանություններին հայտնել է նրա գտնվելու վայրը:

Կոնստանտինը հոգեկան որեւէ խնդիր չի ունեցել։ Ոստիկանների փոխանցմամբ՝ նա իրենցից առավել է ցանկանում հասկանալ՝ ինչ է իր հետ կատարվել։ 

Կատարվում է քննություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ