News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում իրական գնաճը վերջին  հաշվարկներով կազմում է 21,9 տոկոս։  Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ  ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Գների հայտնի թանկացումից առաջ էս 40 անուն ապրանքի էսքան նշված պայմանական միավորը գնելու համար մենք կծախսեինք 26810, իսկ գների թանկացումից հետո մենք կծախսենք 32707 դրամ։ Եւ այս տարբերությունը երբ որ հաշվում ենք, ստանում ենք 21,9 տոկոս։ Ես չեմ պնդի, որ սա էն գնաճն է, որը մեթոդաբանորեն պետք է ստանալ, բայց ես կպնդեմ՝ ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում զգում է գնաճը իր գնումները կատարելիս։  Ես չեմ բացառում, որ օրինակ կներեք «Պաջերոյի Լանջերոն» կամ ասենք «Ռենջ Ռովերի» որեւէ պահեստամասի 90 տոկոսանոց գնանկում է գրանցել, չեմ կարող բացառել, բայց եթե Ռենջ Ռովերի 90 տոկոսով թանկացած մասը դնենք էս վարժության մեջ, կպարզվի որ մեր գնաճը ընդամենը 2 տոկոս է։ Բայց համաձայնվեք՝ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը գնում է կարագ, լոլիկ, խոզի միս, գառան միս, խառը կանաչի, խնձոր, բայց 90 տոկոսը չի գնում Ռենջ Ռովերի էժանացած պահեստամաս»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորի խոսքով՝ 21,9 տոկոս գնաճը իրականում կատաստրոֆիկ ցուցանիշ է, իսկ այն թվերը որոնք ներկայացվում են իշխանությունների կողմից մանիպուլյացիաների արդյունքում են ստացվում։

«Գնաճ-գնանկում կոնտեքստում շատ մեծ կարեւորում էն մանիպուլյացիաները, որ ՀՀ-ում տեղի են ունենում։ Օրինակ ուսումնասիրենք շաքարի գինը 2017 եւ 2018թ վականներին  եւ ինչ ենք տեսնում, որ Լոնդոնի Բորսայում շաքարը էժանացել է 39,4 տոկոսով, իսկ Երեւանում ընդամենը 6,2 տոկոսով։ Նույնը վերաբերում է բենզինի գնին, որը Մոսկվայում թանկացել է 7,7 տոկոսով, իսկ Երեւանում 33․7 տոկոսով։ Այսինքն այստեղ մանիպուլյացիաներ են տեղի ունենում եւ եթե մենք ուսումնասիրենք, թե բենզինի ներկրումը մեր երկրում ոնց է կատարվում, դրանում մենք կհամոզվենք»,- նշեց պատգամավորը։

Նրա կարծիքով պաշտոնական մեկնաբանությունները գնաճին եւ գնանկմանը շատ ծիծաղելի են․ «Եւ պաշտոնական մեկնաբանություն են այս հարցին տալիս, որ մեր շուկան գնաճի միտումներին շատ արագ արձագանքոեւմ է, իսկ գնանկման միտումներին չի արձագանքում։ Է, չեղավ, եթե շուկայական տնտեսություն է, ինչի չի արձագանքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ