News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները «կանգնած է ազատ եւ ժողովրդավարական Լիբանանի կողքին»: Այս մասին Բեյրութում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Նա բանակցել է նախագահ Միշել Աունի եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Բեյրութ իր՝ մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա ավելի վաղ եղել էր Եգիպտոսում, Քուվեյթում եւ Հորդանանում:

«Միացյալ Նահանգները սատարում է ուժեղ, կայուն եւ բարգավաճ Լիբանանին», -ասել է Թիլերսոնը: Նա խոստացել է, որ Վաշինգթոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել այս երկրին, որին ԱՄՆ-ն, ըստ Պետքարտուղարի, «ահաբեկչության դեմ պայքարում դիտարկում է որպես ռազմավարական դաշնակցի»:

«Լիբանանի հետ սերտ համագործակցությունը շատ կարեւոր է Միացյալ Նահանգների համար՝ հաշվի առնելով այն, որ երկու երկրները ընդհանուր նպատակներ են հետապնդում», - ասել է նա:

Լիբանանը համարվում է ԱՄՆ կողմից ամենախոշոր ռազմական օգնությունն ստացող 5 երկրներից մեկը։ 
Նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին՝ լիբանանյան բանակին ցուցաբերված օգնության համար,բանակ, որը կարողացել է երկիրը մաքրել ահաբեկիչների բանդաներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը խախտել են Լիբանանի օդային տարածքը
Ըստ աղբյուրի տվյալների՝ հակառակորդի անօդաչու սարքերը հայտնվել են Արկուբ էլ Աբասիայի հատվածում գտնվող բնակավայրերի երկնքում․․․
Լիբանանի բանկային ավանդատուները Բեյրութում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել
Ցույցը նպատակ ուներ դատապարտել բանկերի կողմից կիրառված անօրինական սահմանափակող միջոցները...
ԱՄՆ-ն հրթիռներով հագեցած էսմինեց է տեղափոխել Մերձավոր Արեւելք
«Կառավարվող հրթիռային սպառազինությամբ USS Thomas Hudner էսմինեցը Մերձավոր Արեւելք է տեղափոխվել․․․
Հայաստան բերվող M1, M1G մեքենաների համապատասխանության գնահատումը ազգային կարգավորմամբ կարվի
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր…
Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը եւ Լիբանանը
Իսրայելի նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն է...
Ամենաշատ