News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի առաջարկած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի էությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների համար ինֆլյացիայի հետեւանքների մեղմացումն է: Այս մասին փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելք» դաշինքի օրինագծի քննարկման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հարցին, թե ինչ նպատակով են իրենք պնդում այս օրինագծի ընդունումը:

Փաշինյանի խոսքով՝ խնդիրը նաեւ վառ արտահայտված քաղաքական երանգ ունի:

«Ինչ է նշանակում այս սոցիալական բեռի ավելացումը: Սա նշանակում է արտագաղթի տեմպերի արագացում, ինչը նաեւ կարող է բերել բիզնեսի մի ամբոջ ոլորտում լրացուցիչ խնդիրների առաջացման»,- պարզաբանեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Ըստ որում, նրա խոսքով, մեծ խնդիր է նաեւ այն, որ Հայաստանի շուկան մեծ հաճույքով է արձագանքում միջազգային շուկայում գների աճին, սակայն իրեն ոչ մի կերպ չի դրսեւորում, երբ նույն միջազգային շուկայում տեղի է ունենում նույն կամ այլ տեսակի արտադրանքի կտրուկ գնանկում: Ըստ որում՝ հաճախ անհամարժեք է արձագանքում՝ նոր գինը ֆիքսելով նույնիսկ դեֆլյացիայի պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ