News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գնաճը շատ ուժեղ հարված հասցրեց քաղաքացիների սոցիալական եւ տնտեսական վիճակին, եւ «Ելք» դաշինքը, հիմնվելով փորձագետների հաշվարկների վրա, առաջարկում է Հայաստանի քաղաքացիների համար հատկացնել 35-40 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 15-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» դաշինքի առաջարկած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, ըստ ընդդիմադիր գործչի՝ քաղաքացիների համար կստեղծվի անհրաժեշտ ֆինանսական բազա, որի շնորհիվ նրանք կկարողանան գոյատեւել, եւ գնաճի հետեւանքներն այդքան շոշափելի եւ ցավոտ չեն լինի: «Միեւնույն ժամանակ մենք նաեւ հասկանում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը: Դրանք այն հարկերն են, որ քաղաքացին ոչ ուղղակիորեն վճարում է  այս կամ այն ձեռք բերված ապրանքի համար: Այդ հարկերը վճարում են ոչ այնքան ձեռնարկատերերը, որքան քաղաքացիները», - նշել է Փաշինյանը։ 

Միեւնույն ժամանակ, անդրադառնալով բյուջեում «ճեղքի» խորացման խնդրին, ընդդիմադիրը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ոչ թե քաղաքացիների հաշվիրն, այլ լուծման ուրիշ ուղիներ պետք է գտնել, քանի որ այն ծագել է անկախանալուց  անմիջապես հետո:
Այս խնդրի առաջացման հիմնական «մեղավորությունը» խմբակցության ղեկավարը տեսնում է ստվերային տնտեսության մեջ, որը, ըստ նրա, կազմել է 34-42 տոկոս, որի շուրջ էլ հենց միջազգային փորձագետները պնդում են:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, խոսելով իրենց կողմից պատրաստված օրինագծի մասին, բացատրել է, որ իրենք շահութահարկի նոր սահման են առաջարկում, ինչը մեծ նշանակություն կունենա այն քաղաքացիների համար, որոնց ամսական եկամուտը կազմում է մինչեւ 450 հազար դրամ, ինչը նույնպես կնպաստի գնաճի բացասական հետեւանքների մեղմմանը։ 

Խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ նույնիսկ այս նորարարությունները լիովին չեն բավարարում ինչպես «Ելք»-ի, այնպես էլ նախաձեռնությանը սատարող «Ծառուկյան» դաշինքի բոլոր պահանջներն ու մոտեցումները։
Նշենք, որ այս հարցը կքննարկվի փետրվարի 16-ի՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ