News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հիզբոլլահի» գործողությունները սպառնում են Լիբանանի անվտանգությանը եւ ապակայունացնում են Մերձավոր Արեւելքի իրավիճակը: Այս մասին Բեյրութում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AFP-ն:

««Հիզբոլլահը» ոչ միայն ԱՄՆ-ին է անհագստացնում: Լիբանանի ժողովուրդը պետք է մտահոգվի «Հիզբոլլահի» գործողություններով, նրա աճող զինանոցով,  ինչը Լիբանանի հանդեպ անցանկալի եւ անիմաստ ուշադրության պատճառ է դառնում», - ասել է Թիլերսոնը:

Ըստ նրա՝ տարածաշրջանային հակամարտություններին «Հիզբոլլահի» միջամտությունը սպառնում է Լիբանանի անվտանգությանը եւ ապակայունացնող ազդեցություն ունի տարածաշրջանի վրա»: «Սիրիայում նրանց ներկայությունը ուժեղացրել է արյունահեղությունը, ավելացրել է անմեղ մարդկանց տեղափոխությունը», - Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Թիլերսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ