News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր երեկոյան՝ ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վանաձորի Կնունյանց փողոցի տներից մեկում   ինքնասպան է եղել 51-ամյա մի տղամարդ: Ահազանգը Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքում ստացվել է դեպքից րոպեներ անց: Ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնած բրիգադն արձանագարել է, որ 51-ամյա Ղ.Ս.-ն մահացած է:

Դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահվել ոստիկանությունում: Նախնական տվյալներով տղամարդն ինքնասպանությունը գործել է հրազենից կրակելու միջոցով:

Դեպքի վայրում աշխատում են մարզի քննչական ու ոստիկանական խմբերը: Դեպքի մանրամասները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր:

Շտապօգնությունը քիչ անց կրկին ահազանգ է ստացել նույն հասցեից: Պարզվել է, որ վատացել է մահացածի կնոջ ինքնազգացողությունը: Դեպքի վայր մեկնած շտապօգնության բրիգադն առաջին օգնություն է ցուցաբերել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ