News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Օհանյանը չի սպառնացել, նրա գրառումները սպառնալիք չեն պարունակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Օհանյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

«Հայկ Օհանյանի խոսքերում սպառնալիք չկա, քանի որ սպառնալիք լինում է այն ժամանակ, երբ իրական վտանգ կա խոսքերն իրականացնելու։ Այս դեպքում հայավարի խոսակցություն է եղել, այսպես ասած սուր զրույց, ոչ մի ավելորդ բան»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ գործի քննությունն այժմ շարունակվում է եւ իրենք շահագրգռված են գործի բազմակողմանի քննություն իրականացնելու հարցում։

Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով քրեական գործի հարուցումն այս պարագայում «անօրինական» է, քանի որ այստեղ հանցագործություն չկա․ «Հայկ Օհանյանը 21 տարի բանակում է ծառայել, որպես սպա, ինժիներ է եղել, հրթիռավար, նորմալ մարդ է։ Համոզված եմ, որ գործը ներողության է հասնելու եւ դրանով ավարտվելու է։ Ես իր փոխարեն ասում եմ, որ նա ներողություն կխնդրի, ես էլ կխնդրեմ»։

Հիշեցնենք, որ Medialab.am կայքի խմբագրությունը հայտնում է՝ կայքի խմբագիրը Facebook սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել օրերս լրատվամիջոցում հրապարակած ծաղրանկարն է՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Կայքի խմբագրին սպառնացողն ակնարկել է, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։

Այդ առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, այնուհետև նախապատրաստված նյութերով՝ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը փետրվարի 9-ին վարույթ է ընդունել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ