News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Լիբանանում կայացած «դրական» քննարկումների մասին, թե ինչպես դուրս գալ Իսրայելի հետ փակուղուց, որը կապված է վիճելի ծովային սահմանին երկու երկրների՝ նավթի արտահանման իրավունքի շուրջ տարաձայնությունների հետ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք երբեք չենք խնդրել որեւէ մեկին հրաժարվել, այլ լուծում ենք փնտրում»,- ասել է Թիլերսոնը Բեյրութում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսրայելի կողմից Լիբանանի հետ սահմանին պատի կառուցումը եւ Բեյրութի՝ նավթի եւ գազի հետախուզման պլանները վիճելի ծովային ջրերում սրել են լարվածությունը Իսրայելի եւ Լիբանանի միջեւ: Իսրայելը պնդում է, որ պատը գտնվում է Իսրայելի ինքնիշխան տարածքում: Լիբանանի կառավարությունը պնդում է, որ այն անցնում է Լիբանանին պատկանող տարածքով: Թիլերսոնը Իսրայելին առաջարկել է դադարեցնել սահմանային պատի կառուցումը, քանի դեռ երկու երկրների միջեւ սահմանի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ