News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գնաճի խնդրի լուծման համար պարզապես անհրաժեշտ է բարձրացնել բնակչության եկամուտները: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ելք» դաշինքի՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարարին, ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ կողմ չէ այն տեսությանը, թե ՀՀ ֆինանսների նախարարությունն է մեղավոր գնաճի հետ կապված բոլոր խնդիրների համար: «Բայց դուք մարդկանց փակուղու առաջ եք կանգնեցրել: 2015 թվականից դուք չեք բարձրացնում ո՛չ աշխատավարձները, ո՛չ թոշակները եւ դեռ հայտարարում եք, որ մինչեւ 2020 թվականը նման բան չի նախատեսվում»,- նշեց Մելքումյանը:

Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ օտարերկրյա ներդրողներն  իրենց բիզնեսի զարգացման մասով երկրում որեւէ լուրջ հեռանկար չեն տեսնում եւ չեն պատրաստվում ապարդյուն ռիսկի դիմել՝ անհեռանկար ձեռնարկության մեջ զգալի գումարներ ներդնելով,  քանի որ շատ լավ հասկանում եւ տեսնում են հայկական շուկայի սահմանափակ հնարավորություննրը եւ քաղաքացիների վճարունակության ցածր մակարդակը: Քաղաքացիներն իրենց հերթին, խորապես հիասթափված պետության վարած ներքին քաղաքականության մեջ, իրենց սոցիալական եւ ֆինանսական խնդիրների լուծման այլ ճանապարհ են ընտրում՝ արտագաղթը: Սակայն, ինչպես կարծում է պատգամավորը,  ՀՀ կառավարությունը քաղաքացիների սոցիալական մակարդակը բարձրացնելու փոխարեն, ինչը կնպաստեր հարկադրման արդյունավետության բարձրացմանը, որոշել է վերջնակետին հասցնել բնակչության սոցիալապես անապահով խավին:

Նշենք, որ այս հարցը կքննարկվի նաեւ փետրվարի Ազգային ժողովի՝ փետրվարի 16-ի նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ