News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Bloomberg-ը ներկայացրել է աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների վարկանիշի նոր տարբերակը, որը գլխավորում է Վենեսուելան: Այս տարի վարկանիշում, որը ձեւավորվել է հաջորդ տարվա համար գնաճի եւ գործազրկության կանխատեսումների հիման վրա,  ընդգրկվել են 66 երկրներ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Վենեսուելայի «դժբախտության» ցուցանիշը հավասար է 1872 միավորի, երկիրը ճանաչվում է որպես գործակալության կողմից չորրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենավատ տնտեսություն ունեցողը: 2018 թվականին Վենեսուելայում իրավիճակը առնվազն երեք անգամ ավելի վատ կլինի, կանխատեսում է Bloomberg-ը, քանի որ 2017 թվականին Վենեսուելան 499,7 միավոր է հավաքել:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Աֆրիկան (1833.1 միավոր), Արգենտինան (1827.1 միավոր), Եգիպտոսը (1826.4 միավոր), Հունաստանը եւ Թուրքիան (1820.6 միավոր), Ուկրաինան (1817,8 միավոր), Իսպանիան (1817.3 միավոր), Բրազիլիան (1815.8 միավոր) եւ Սաուդյան Արաբիան (1815.4 միավոր):

Աշխարհի նվազ «դժբախտ» տնտեսության կարգավիճակը ստացել է Թաիլանդը, այնուհետեւ`Սինգապուրը:

Արդյունքները արտացոլում են գլոբալ տնտեսության հեռանկարները, ինչը, ընդհանուր առմամբ, դրական է. 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3.7 տոկոս:

Bloomberg- ը նշում է, որ վարկանիշում Մեքսիկան ցույց է տվել լավագույն դինամիկան՝  16 կետով մոտեցել է նվազ «դժբախտ» եկրի կարգավիճակին, Ռումինան ընդհակառակը, 16 միավորով իջել է ՝ զբաղեցնելով 34-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ