News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի «վերադարձի» մասին հայտարարությունը չի օգնում լարվածության նվազեցմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`  մեկնաբանելով Երեւանը «վերադարձնելու»Ալիեւի հայտարարությունը:

«Մոսկվայում, իհարկե, տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթի մասին լուրերը: Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի եւ հարեւան Հայաստանի հետ հարաբերությունները չափազանց լարված են: Այդ հայտարարությունը ակնհայտորեն  չի օգնում լարվածությունը նվազեցնել», - ասել է Զախարովան:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը, Զախարովան նշել է, որ Մոսկվան անկեղծորեն հույս ունի, որ այս հակամարտությունը կլուծվի: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրա վրա, եւ որ ամենակարեւորն է, մենք ակտիվորեն մասնակցում ենք այն բոլոր աշխատանքների իրականացմանը, որոնք նշվել  են  կողմերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ