News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ներկայումս ապրում է զինված հակամարտության գոտում: 1990-ականների սկզբի համեմատ՝ նման երեխաների թիվը ավելացել է ավելի քան 75 տոկոսով եւ հասել 357 միլիոնի, նշվում է Save the Children հումանիտար կազմակերպության «Պատերազմը երեխաների դեմ» զեկույցում, հաղորդում է DW-ն:

Զեկույցում նշվում է, որ այս երեխաների գրեթե կեսը՝ 165 միլիոնը, ապրում է հատկապես մեծ հակամարտությունների գոտիներում, հաճախ չի հաճախում դպրոց եւ բժշկական հաստատություններ եւ բռնության մեծ ռիսկի է ենթարկում:

Սիրիան, Աֆղանստանը եւ Սոմալին, ինչպես նաեւ Նիգերիան, Հարավային Սուդանը, Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Եմենը եւ Իրաքը համարվում են երեխաների համար առավել վտանգավոր երկրներ:

2010 թվականից ի վեր ամբողջ աշխարհում սպանված եւ վիրավոր երեխաների թիվը գրեթե եռապատկվել է, հիմնականում բնակեցված տարածքներում պայթուցիկ նյութերի օգտագործման հետեւանքով, ինչպես նաեւ զինված հակամարտությունների երկարաձգման եւ ինտենսիվության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ