News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խոստովանում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելու վերաբերյալ դաշինքում տարբեր դիրքորոշումներ կան։ Կհաջողվի՞ ընդհանուր հայտարարի գալ, թե՞ տարակարծությունը կհանգեցնի դաշինքի փլուզմանը, պատգամավորը մանրամասնել է NEWS.am–ի հետ զրույցում։

Պարոն Սարգսյան, ամիսներ առաջ Դուք հայտարարել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք հանրությունը մոբիլիզացնել Սերժ  Սարգսյանի վարչապետական ծրագիրը խափանելու նպատակով։  Ապրիլին քիչ ժամանակ է մնացել, շարունակո՞ւմ  եք պնդել, որ տապալելու եք այդ ծրագիրը ։

Իհարկե, պատրաստ ենք, եթե հանրությունը նման ցանկություն ունի։ Ես բազմիցս ասել եմ, որ հանրային պահանջարկը երեւացող բան է, եւ քաղաքական գործիչը նա է, որ զգալու է այդ պահանջը։ Ասել՝ նման պահանջ կա, թե ոչ, շատ հարաբերական է։ Մի ժամ հետո կարող է լինել, տասը օր հետո կարող է չլինել։ Քաղաքականությունը նաեւ որոշակի ժամանակային դրսեւորումների արդյունք ու հետեւանք է։ Եթե Սաակաշվիլին 5 րոպե ուշ մտներ այդ սենյակ, Վրաստանում այդ հեղափոխությունը չէր լինի, վստահեցնում եմ Ձեզ։ Կա ժամանակի խնդիր, ժամանակը ցույց կտա։ Եթե կգա պահը, իհարկե, մենք ձեռքներս ծալած չենք նստելու ու տեսնենք՝ ՀՀԿ–ն ոնց է վերարտադրվելու։

Դաշինքում քննարկո՞ւմ եք հարցը։

«Ելք» դաշինքում մշտապես քննարկումներ կան,  մշտապես տեսակետների բախում կա, եւ այդ տեսակետների բազմազանությունը անձամբ ինձ հարստացնում է, միշտ չէ, որ իմ տեսակետը անցնում է, բայց այդ բանավեճը լրացնում է այն, ինչը ինձ անհրաժեշտ է։

Դուք այս պահին տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու հնարավորություն։ 

Ես տեսնում եմ, որ էս երկրում անելու գործ ունեմ եւ պարտավոր եմ անել։ Այս երկիրը, ժողովուրդը արժանի են ավելիին, տեսնում եմ՝ կա իրավիճակ, որը ձեւավորվել է սահմանադրական հանրաքվեից հետո, որը նոր է եւ այդքան էլ հասկանալի չէ ոչ միայն հանրության, այլ նաեւ քաղաքական գործիչների ու իշխանության համար։ Այս իրավիճակում կողմնորոշվելը էդքան էլ հեշտ բան չէ, եւ այս ժամանակը տանել է պետք։ Դուք տեսնո՞ւմ եք, որ Սերժ Աարգսյանն առաջադրվելու է, ու ինքն ասե՞լ է, որ առաջադրվելու է...

Դուք սպասում եք հայտարարի, հետո՞ քայլեր անեք։

Բացարձակ, խնդիրը այդ հարթության մեջ չէ։ Քաղաքականության մեջ խնդիրը ժամանակն է։ Մեզ մոտ տեղի  են ունենում քննարկումներ, եւ մենք մեր քայլերի մասին թափանցիկ, բաց հայտարարում ենք եւ դրանք հնարավորինս մասայական դարձնելով ՝գործընթացներ ենք  ծավալում։ Մենք քննարկումների մեջ ենք, թե ինչ գործընթաց կծավալենք, այդ մասին կհայտարարենք։ Բայց էս պահին, որ հարցնում եք՝ այ վաղը դրոշը վերցնելո՞ւ եք, մոխիր լցնեք գլխներին ու գոռաք՝ Սերժիկ, հեռացի′ր եւ այլն, նման որոշում չունենք։ Եթե կոնկրետ  Ձեզ դա է հետաքրքրում։

Ձեր խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հնարավորություն այս պահին չի տեսնում։ Համարում է՝ արդեն  ուշ է, քանի որ ապրիլի 17–ին ժողովուրդը ընտրությունը կատարել է։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ ամեն օր պահանջում  է Սերժ Սարգսյանի հրաժարականը,  Դուք էլ պայքար սկսելը ուշ չեք համարում, դաշինքում այս հարցի շուրջ  տարբե՞ր  դիրքորոշումներ կան։

Էդմոն Մարուքյանը լավ է անում, որ էդպես է ասում, ու իմ ընկերները յուրաքանչյուրը իր տեսակետի մեջ անհատականություն է եւ կարողանում է իր մոտեցումը հստակ հիմնավորել։ Էդմոն Մարուքյանը նաեւ դաշինքի նիստերում է տեսակետներ ասում եւ հիմնավորում, իսկ ո՞վ է ասում, որ էդմոն Մարուքյանի ասած տեսակետը ապրելու իրավունք չունի կամ էդ տեսակետը հակազգայի՞ն է ու ընդդիմադիր չէ՞։ Բացարձակ, եթե որեւէ քայլ ես ուզում անես, պիտի կշռադատես։ Նա, իրավաբան լինելով, լավ ուսումնասիրել է իմ՝ Արամ Սարգսյանիս անցած ճանապարհը, տեսել է այն թերություններն ու սխալները, ինչի պատճառով մենք ժամանակին հաղթանակի չենք հասել։ Ես ասում եմ՝ մեզ մոտ կան քննարկումներ, քննարկումների վերջնական առանցքը այն է՝ ինչպես անել, որ հանրությունը, որը մեր կարծիքով դեմ է իշխանության վերարտադրությանը, դեմ լինի ոչ թե տանը նստած, այլ այդ բողոքը արտահայտի իր մասնակցությամբ։ Հանրությունը ինչ–որ բանի դրդելու բազմաթիվ մեթոդներ կան. այս հարցերը քննարկվում են։ Սա գործընթաց է, շատ լավ է, որ «Ելք» դաշինքի անհատները տարբեր մոտեցումներ ու տեսակետներ ունեն։ Չկա տարակարծություն, կա առողջ քննարկում։

Իհարկե, ես ուշ չեմ համարում, ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանի  վարչապետական ծրագիրը տապալելու  համար հանրային պահանջարկ կա, այդ պահանջարկը խոհանոցների, սրա-նրա ականջին փսփսալուց զատ պիտի փողոց հանել, թե ինչպես փողոց հանել, կգա մարդը, թե ոչ, այս ուղղությամբ է, որ մտածել է պետք։  Այս առումով թե´ էդմոն Մարուքյանի, թե´ Նիկոլ Փաշինյանի տեսակետն է ճիշտ, մենք բացարձակ նոր համակարգում ենք։ Եթե լիներ նախկին նախագահական համակարգը, երկու–երեք փորձ կար, հստակ կարելի էր տեսակետ ասել, ներկա խորհրդարանական համակարգի պարագայում որեւէ մեկը հստակ չի կարող ասել։ Եթե կա քաղաքական ուժ, որը կարող է դառնալ այս իշխանութանը այլընտրանք, ժողովուրդը փողոց դուրս կգա, մենք ուզում ենք դառնալ այդ ուժը։

Մինչեւ ապրիլ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով կփորձե՞ք մոբիլիզացնել հանրությունը։

Մենք, ընտրության օրվանից սկսած, դեռ մի բան էլ շուտ այդ գործընթացն ենք անում։  Իհարկե, նախկինում տարբեր տեսակետներ ենք ունեցել, էսօր էլ գործընթացների առումով մենք տարբեր մոտեցումներ ունենք, բայց մենք միասնական քայլեր ենք անելու, հույս չունենաք, որ «Ելք» դաշինքը փլուզվելու է, ապրիլին էլ չի փլուզվելու...

Նույնիսկ եթե այդ հարցում տարբեր դիրքորոշումներ  ունեք...

Տարբեր դիրքորոշումներ ունենք, բայց ընդհանուր հայտարարի ենք գալու, կասկած չունենաք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են
Եվ մի զգուշացում էլ, որը փոխանցել են իշխանության բարձր օղակների անունից՝ Տաթեւիկ Ռեւազյանի դեմ ասված ամեն խոսքը...
«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. մանրամասներ
Եվ հիմա էլ՝ այս շրջապտույտից հետո, նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել Վիգեն Սարգսյանին...
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են ակցիաներ անել. Չեն հանդուրժում իշխանական խաղերը
«Հրապարակ». Ասում են՝ աշխատանքի է գալիս. վեճ է հասունանում
Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ հնարավորություն չունի նրանց ֆինանսավորելու...
«Ժողովուրդ». Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում
Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան...
«Հրապարակ». Պատգամավորի բոցը. Ծնողներ ասելով հորն ու մորը նկատի ունե՞ք
Երեկ հերթն Արթուր Դավթյանինն էր...
Ամենաշատ