News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։

«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր չի ստացել, բայց եթե հրավեր լինի, անպայման կմասնակցի այդ լսումներին, կներկայացնի իր ձեռքի տակ եղած նյութերը, որոնք առանց այդ էլ հրապարակված են:

«Եվ հետո, Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ սկզբից մինչեւ վերջ տեղյակ է Մարտի 1-ի դեպքերին, հետաքննությանը, եւ այդ մարդկանց թվում ոչ Նիկոլ Փաշինյանը կա, ոչ էլ մնացածը։ Տեր-Պետրոսյանը քաղաքական ֆիգուր է եւ քաղաքական հարցերով է զբաղվում, իսկ Մարտի 1-ը իրավական հարց է, եւ դրա լսումներին պետք է մասնակցեն մարդիկ, ովքեր սկզբից մինչեւ վերջ մասնակցել են։ Եվ պետք չի այս հարցում քաղաքական ուժերի տարանջատում դնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ