News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կալինինգրադի շրջանում կառուցվելիք BMW գործարանի արտադրանքը հնարավոր կլինի մասամբ դուրս բերել արտահանման շուկաներ, մասնավորապես, ԵՏՄ երկրներ արտահանել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը։ 

Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ BMW-ն «Մինպրոմտորգ»-ին ավտոմեքենաների արտադրության գործարանի կառուցման հատուկ ներդրումային գործարք կնքելու դիմում է ներկայացրել։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ շինարարությունը կարող է սկսվելօ 2020 թվականին։ 

«Մենք ելնում ենք նրանից, որ արտադրանքի մի հատվածը կուղղվի արտահանման շուկաներ։ Եվրասիական շուկան, ինչպես նաեւ ռուսական շուկան հասանելի են, ուստի վաճառքը Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի շուկաներում եւս հնարավոր է, չնայած այս շուկաները այնքան էլ մեծ չեն, բայց ժամանակի հետ կաճեն», —նշել է Ալիխանովը՝ հավելելով, որ Իրանի, Հնդկաստանի եւ այլ խոշոր շուկաները լուրջ լրացում կլինեին, սակայն «այդ շուկաներ մուտք ունենալու համար նախ պետք է ինքներս բացենք մեր շուկան նրանց համար»։

BMW-ն 1999 թվականից  կալինինգրադյան «Ավտոտորա» հարթակում հավաքում է 3-րդ, 5-րդ եւ 7-րդ սերիաների մեքենաներ, ինչպես նաեւ X1, Х3, X4, X5 եւ X6 քրոսովերներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ