News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Խաղը փոխվում է. մինչեւ ուր, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացների լատենտ համադրումը արձանագրում է՝ փորձ է արվում «պոկում» ապահովել։ Խոսքը նախ եւ առաջ գեոքաղաքական զարգացումների մասին է, որին էլ իր հերթին ցանկանում է «վերահարմարվել» Հայաստանը, ուր այս պահին «օջախային» բռնկումներ են՝ քաղաքապետարանում, քաղաքապետարանի բակում՝ «կոյուղաջրերի» օրը քաղաքացիական հասարակությամբ առլեցուն, Արտաշատում «կոմֆորտի մեջ» հայտնված Հովիկ Աբրահամյանի «անհանգստություններում», Շիրակի համալսարանում տեղի ունեցողում, սոցցանցերում՝ «Սասնա ծռերի» օրերին համարժեք ակտիվացումում, «Նիկոլի բոստան՝ խմբապետ Կոստան» կոնֆիգուրացիաներում։

Ի դեպ, փոքրիկ անդրադարձ՝ կրկին լիալուսնի տակ հայտնված ՀՅԴ-ի մասով, որի «առաջնորդներից» կոալիցիոներ Արմեն Ռուստամյանն այս օրերին վերցրեց եւ ուժեղ «հաթաթա տվեց» Սերժ Սարգսյանին, թե ապագա վարչապետը պետք է իմանա, որ չունի այն իշխանությունը, ինչ ունի այսօր եւ որ՝ ոչ թե բոլորը կախված են իրենից, այլ ինքն է կախված լինելու բոլորից։ Ճիշտ է, ոզնու վրա նստելու դարավոր եւ «բարձր կուլտուրա» ունեցող ՀՅԴ-ն իրականում բազար է անում իշխանական պորտֆելների եւ ապագա փոխվարչապետի պաշտոնը «հանուն հայրենիքի» քերելու մասով, այնուհանդերձ, պետք է արձանագրել՝ ֆորս մաժորի դեպքում ՀՅԴ-ն չի երկնչի միանալ վերը նշված «օջախային» պայքարողներին։

Դառնանք Արմեն Սարգսյանին։ Այսօր այն օրը չէ, որ պետք է բացենք Արմեն Սարգսյանի վրիպումների ու կոդերի ամբողջական փաթեթը, արձանագրելու՝ բոլոր դեպքերում նա փորձում է հնարավորինս անկախ, իր խոսքերով` «պատմական առաքելությամբ» խաղացող դառնալ՝ մեկ ջուր ածելով իր բարեկամ ՀՅԴ-ի (չմոռանանք, որ Հրայր Մարուխյանը նրա հորաքրոջ ամուսինն է եղել, ինչը ինքնին կոդային է), եւ չորրորդ հանրապետության ՀՅԴ-ական թեզիսը հենց այնպես չէր Ա. Սարգսյանի կողմից օդ նետվել ու «բռնվել» ՀՀԿ-ից՝ Շարմազանովի եւ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանի կողմից, որպես խիստ անընդունելի մոտեցում (այս մասին եւս՝ մեկ ուրիշ անգամ)։

Չենք կարող անդրադառնալ Սերժ Սարգսյանի նրբագեղ խաղին, որովհետեւ Հայաստանի շուրջ փոխվում է գեոքաղաքական խաղը. ներկայացնենք լոկ դրա քրոնոլոգիան.

ա) ԱՄՆ-ի դեսպանատունը ծանուցել է Հայաստանի կառավարությանը՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: 

բ) Ամերիկյան հետախուզական զեկույցն արձանագրել է, որ Ադրբեջան-Հայաստան լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում առաջիկայում չեն բացառվում։

գ) Իսրայելի հետ Սիրիայում չհայտարարված պատերազմի մեջ հայտնված Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով «ահռելի» մեսիջներ է փոխանցել Հայաստանին՝ տնտեսական ուղղվածության, որոնց խորքում խիստ քաղաքական զգուշացում-դետոնատորներ էին դրված։

դ) Եվ վերջապես. բացի նրանից, որ Աֆրինում եռում են բազում շահեր, Սիրիայում «մաստեր-կլաս» տված Ռուսաստանը հայտնվել է բավական զգայուն վիճակում՝ կորցրած 200 զինվորների պատճառով նաեւ, որի մասին հաղորդում է ԱՄՆ-ը, բացառում՝ Ռուսաստանը։ Դրան էլ գումարվում է Օրսկ թռչող ինքնաթիռի աղետը, որը, նույն ԱՄՆ-ի կարծիքով, ահաբեկչության արդյունք էր։

ե) ՈՒ թե սրան էլ գումարում ես մարտի 18-ին ընտրությունների գնացող, սակայն այս պահին տնից դուրս գալու «վիճակ» չունեցող Վլադիմիր Պուտինի հիվանդանալու հանգամանքը, ապա ունենում ենք լուրջ, «հեռուներ» գնացող վերադասավորությունների ալքիմիա, որից ստացված հավասարումն անգամ կարող է անակնկալի բերել խաղն սկսած ալքիմիկոսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ