Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է իր իրագործած գործողությունների համար զղջալու մասին, հայտնում է Verdens Gang-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Բրեյվիկը բանտի ղեկավարությանը, որտեղ պահվում է, նամակ է ուղարկել, որում հայտարարել է իր գործողությունների համար զղջալու եւ «ֆաշիստական գաղափարախոսությունից» հրաժարվելու մասին:
Բրեյվիկը 21 տարվա ազատազրկման պատիժ է կրում զանգվածային սպանություն կատարելու համար: 2011 թվականի հուլիսի 22-ին նա 77 մարդու էր սպանել որպես բողոք մուլտիմշակութայնության եւ «մուսուլմանական ներխուժման» դեմ: