News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Թիլերսոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն ծիծաղեցրել է իր պարոդիան, որը ցուցադրվել էր  2016 թվականին հեռուստաալիքի եթերում «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) ծրագրի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Այո, ես տեսել եմ, երեխաներս ինձ ցույց են տվել», - ասել է նա։ Լրագրողը հետաքրքրվել է, այն դուր է եկել նրան, ինչին Թիլերսոնը պատասխանել է․  «Շատ։  Ես շատ բարձր ծիծաղում էի»։ 
Պարոդիայի համար հիմք է հանդիսացել Թիլերսոնի մասնավոր կապերը ռուսական ղեկավարության հետ այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր նավթային ExxonMobil ընկերությունը։ 2013 թվականին Ռուսաստանի նախագահը Թիլերսոնին պարգեւատրել էր բարեկամության շքանշանով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ