News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պենտագոնը որոշել է վերազինել իր նորագույն Zumwalt տեսակիր էսկադրային ականակիրները (DDG-1000 նախագիծ)՝ «անտեսանելի»-ները եւ փոխել դրանց ուղղվածությունը։ Այս մասին հաղորդել է Defence News-ը՝ ընդգծելով, որ 2019 ֆինանսական տարում, որը կսկվի այս տարվա հոկտեմբերին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսից խնդրել է 89,7 մլն երկու այդպիսի նավերը հրթիռային համակարգերով զինելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Zumwalt տեսակի նավերի պահանջների բազմակողմ վերլուծությունից հետո ռազմածովային  ուժերի ղեկավարությունը որոշել է վերափոխել դրանց հիմնական ուղղվածությունը՝ ցամաքային թիրախներին հարվածելու փոխարեն օգտագործելով վերջրյա նավերի դեմ պայքարի համար»,-երեւում է փետրվարի 12-ին Կոնգրեսի անդամներին ուղարկված Պենտագոնի բյուջեի նախագծից։ 
Այս նպատակով էսկադրային ականակիրները նախատեսվում է համալրել SM-6 զենիթային հրթիռներով։ Մոտակա հինգ տարիներին Raytheon ընկերության կողմից արտադրվող 125 այդպիսի հրթիռ է նախատեսվում գնել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ