Շրջելով մոլորակի շատ գեղեցիկ եւ էկզոտիկ վայրերով՝ ես Ղարաբաղը համարում եմ այն քիչ վայրերից, որը ես կոչում եմ բնական։ Այս մասին գրում է ռեժիսոր, լուսանկարիչ եւ լրագրող Իգոր Շիրաեւը իր ֆեյսբուքյան էջում:
«Վերադարձել ենք Լեռնային Ղարաբաղից (Արցախ): Ուղեւորության արդյունքը` մոտ 200 ԳԲ ծավալով լուսանկարներ եւ տեսանյութեր: Կամաց-կամաց կմշակեմ, հոդվածներ կգրեմ, հրապարակումներ կանեմ (հիմնականում «Ինտերեսնոմ միրե» ("Интересном мире"), բայց նաեւ ՖԲ-ում): Հիմա ուժ չունեմ նույնիսկ նայել՝ ինչ եմ նկարել: Պարզապես պետք է քնել: Հետեւաբար, հրապարակումն առանց լուսանկարների: Պարզապես կկիսվեմ տպավորություններով: Շրջելով մոլորակի շատ գեղեցիկ եւ էկզոտիկ վայրերով՝ ես Ղարաբաղը համարում եմ այն քիչ վայրերից մեկը, որը ես կոչում եմ բնական։ Կան բարձր լեռներ, էկզոտիկ բնություն, հարուստ երկրներ, սակայն Ղարաբաղը բնական է։ Ինչ նկատի ունեմ բնական ասելով՝ այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, ովքեր շատ են տանջվել եւ, զարմանալիորեն, դարձել են ոչ թե ավելի վատը, այլ ավելի լավը: Նրանք ոչինչ չեն խնդրում որեւէ մեկից: Նրանք պարզապես ցանկանում են, որ իրենց հանգիստ թողնեն եւ թույլ տան խաղաղ ապրել այն հողում, որը նրանք համարում են իրենցը: Եվ դրանում ես բացարձակապես համաձայն եմ նրանց հետ: Եվ նաեւ ոչ մի տեղ ես ինձ չեմ զգում այդքան ազատ եւ միեւնույն ժամանակ ապահով, ինչպես Ղարաբաղում: Պարադոքս է,բայց փաստ, եթե հաշվի առնենք այս երկրի դրամատիկ պատմությունը եւ ոչ հեշտ ներկան:
Շատ շնորհակալ եմ մարդկանց, որոնք կազմակերպել էին այս ուղեւորությունը։ Շնորհիվ այդ մարդկանց ես եւ կինս՝ Լարիսա Շիրաեւան սիրահարների տոնը նշել են շլացնող սպիտակ ձյան մեջ բարձրալդիր Ցար բնակավայրում։
Նաեւ փոքրիկ փառամոլության վայրկյան՝ Հայաստանում եւ Ղարաբաղում մարդիկ ճանաչեցին ինձ: Ես նրանց չգիտեի, բայց նրանք ինձ ճանաչում էին: Նրանք ասում էին, որ կարդում են իմ հրապարակումները, նայում են լուսանկարները: Շատ լավ է, որ ինչ-որ մեկին իմ աշխատանքը պետք է գալիս », -նշել է Շիրաեւը: