News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը  վստահեցնում է, որ իր հրաժարականի հայտարարության առթիվ ԱԺ դահլիճում հնչած ծափահարությունները վերաբերում էին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին, որն իրենից հետո զբաղեցնելու է այդ պաշտոնը:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրվելու է ՍԴ նախագահի պաշտոնում: Ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը լրանում է մարտի 23-ին եւ նա հեռանում է այդ պաշտոնից:  Այսօր Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացրեց պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Բազմիցս եմ նշել, երբեք չեմ երազել  իքս-իգրեք պաշտոնի մասին, ինչպես ճակատագիրը կորոշի, այդպես էլ կլինի: Էսօրվա ծափահարությունները պարոն Կոստանյանի հետ էր կապված: Ծափահարությունները հնչեցին, երբ ես հրաժարական տվեցի։ Ուզում եմ մեկնաբանեմ՝ դա Գեւորգ Կոստանյանի թեկնածության հետ էր կապված, այլ ոչ թե իմ պաշտոնից դուրս գալու»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Տպել
Ամենաշատ