News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երիտասարդ իտալացին փրկել է Միլանի մետրոյում ռելսերի վրա ընկած երեխային: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տղան մոտենում պլատֆորի եզրին եւ ընկնում ճանապարհի վրա: Փոքրիկի մայրը եւ մյուս ուղեւորները նետվել են դեպի նա, սակայն միայն մի երիտասարդ է ցատկել  ռելսերի վրա, վերցրել երեխային եւ նրա խաղալիքը, ապա՝ հետ բարձրացել պլատֆորմի վրա:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, փրկված տղայի անունը Մոհամմեդ է, նա երկու տարեկան է: Միջադեպից հետո բժիշկները հետազոտել են երեխային, սակայն որեւէ լուրջ վնասվածք չեն հայտնաբերել: Նրա փրկիչն ընդամենը 18 տարեկան է, անունը՝ Լորենցո Պիանացցա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ