News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջը՝ Գայանե Հարությունյանին, վերջին անգամ տեսել են փետրվարի 13-ին:

Գայանեի հարեւանը՝ Աշոտ Գալստյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը Գայանեն աշխատանքից հետո երեխայի հետ իջել է խանութ եւ այլեւս չի վերադարձել:

«Գայանեն ԱԻՆ-ում էր աշխատում, փետրվարի 13-ին գործից տուն է եկել, ասել է՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ, ու չի եկել: Հայրն առաջինն ինձ ասեց, որ Գայանեն երեխայի հետ տուն չի վերադարձել, հետո արդեն ոստիկանություն դիմեցինք»,- պատմեց հարեւանը:

Նրա խոսքով՝ Գայանեի ընտանիքը երբեք սոցիալական խնդիրներ չի ունեցել, բարձրագույն կրթությամբ, աշխատող մարդիկ են. «Հայրն էլ, մայրն էլ կիրթ, նորմալ, աշխատող մարդիկ են, նորմալ ապրում էին, սոցիալական խնդիրներ չեն ունեցել»:

9-ամյա երեխան էլ, ինչպես պատմեց հարեւանը, շատ համեստ, կիրթ երեխա էր. վերջին անգամ հունվարի 28-ին էր տեսել, 9-ամյա երեխան իրեն բանակի օրվա կապակցությամբ շնորհավորել էր:

Աշոտ Գալստյանը նշեց, որ Գայանեն վաղուց էր ամուսնալուծվել, հայրական տանն էր ապրում հոր եւ մոր հետ, ունի 2 քույր:

Գայանեի հարեւանուհիներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք Հարությունյանների ընտանիքից վեճի ձայներ չեն լսել, շատ հանգիստ, համեստ ընտանիք էր:

9-ամյա աղջնակի դասվար Անուշ Զաքարյանը նշեց, որ ամբողջ դպրոցը ցնցված է կատարվածից, քանի որ ե՛ւ մորը, ե՛ւ դստերը շատ լավ ճանաչում են եւ չեն հավատում, որ կարող էր նման դեպք պատահել:

«Համեստ, հավասարակշռված, առաջադիմող աշակերտ էր։ Մայրն էլ շատ կիրթ, ամեն առավոտ դպրոց էր բերում, շատ ուշադիր էր երեխայի նկատմամբ: Երեքշաբթի օրվանից Անահիտը դպրոց չի եկել, 2 օր զանգել ենք, մեր զանգերին չի պատասխանել, դրանից հետո արդեն տուն այց պետք է կատարեինք ու լսեցինք, որ նման դեպք է եղել»,- պատմեց դասվարը:

Անուշ Զաքարյանը նշեց, որ երեխան միշտ կոկիկ, նորմալ հագնված, սնունդով դպրոց է հաճախել, սոցիալապես վատ պայմաններում չեն ապրել:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 1981թ. ծնված Գ.Հարությունյանի եւ նրա  մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝  բազմաթիվ վնասվածքներով:

Նախնական վարկածով՝ կինը եւ նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամուրջից ընկնելու հետեւանքով:

«Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 37 Գ. եւ 9-ամյա Ա. Հարությունյանները 3 օր որոնվում էին որպես անհետ կորած:

Դավիթաշենի կամրջի տակ մահացած հայտնաբերված մայրն ու աղջիկը որոնվել են որպես անհետ կորած. ՔԿ (ֆոտո) 

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոր եւ 9-ամյա դստեր դիերը (ֆոտո)

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ