News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում առաջացել էին բյուջետային կորուստներ, դրա համար էլ կառավարությունը գնաց ակցիզային հարկի բեռի ավելացման: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց fինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության նախաձեռնած հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում է վերադառնալ մինչեւ 2018 թվականը գործող ակցիզային դրույքաչափերին, ինչպես նաև եկամտային հարկի սանդղակում փոփոխություններին, փոխնախարարն ասաց, որ երկու առաջարկների նպատակադրումն ըստ էության քաղաքացիների մոտ որոշակի տնօրինվող եկամուտների առաջացում է, սակայն դա բերելու է բյուջեին լրացուցիչ 32 մլրդ դրամի բեռ:

Նա նշեց, որ կայուն տնտեսական աճին միտված, գործարարության համար բարենպաստ մի խումբ փոփոխություններ են կատարել: Փոխնախարարը բարեփոխումներից թվարկեց 7-8-ը, որոնցից մեկն օրինակ, ԱԱՀ գծով գերավճարների վերադարձն է բոլոր հարկատուներին, որոնց արդյունքում ունեն բյուջետային կորուստներ. «Եթե մենք բարեփոխումների արդյունքում ունեինք բյուջետային կորուստներ, ի՞նչ պետք է անեինք, պետք է այդ կորուստները որեւէ հարկատեսակի հարկային բեռի ավելացմամբ փոխհատուցեինք: Մենք գնացինք էլեմենտար ճանապարհով. կապիտալն ու շահույթը չպետք է հարկենք, պետք է հարկենք սպառումը: Կամ պետք է ԱԱՀ-ն ավելացնենք, կամ ակցիզային հարկի բեռը: Ակցիզային հարկի բարձրացումը չարիքի փոքրագույնն է, և բիզնես մթնոլորտը աշխուժացնելու համար Կառավարությունը միտումնավոր գնաց այդ ճանապարհով»,- ասաց Անանյանը:

Նա ընդգծեց, որ եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների արժեքը 15,2 մլրդ դրամ է: «Այսինքն այս օրինագծի ընդունման պարագայում միայն եկամտահարկի գծով բյուջեն կրելու է 15,2 մլրդ դրամի վնաս: Ակցիզային հին դրույքաչափերին վերադարձը բերելու է եւս մոտ 17 մլրդ դրամի կորուստը: Երկուսը միասին կորուստը բյուջեի համար կազմելու է 32 մլրդ դրամ»,-ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ չի ներկայացվում, թե որտեղից պետք է գտնել այդ գումարները:

Նշենք, որ «Ելք»-ի նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է վերադառնալ բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին՝ 28-ից 26 տոկոսի:

Բենզինի տիրակալները թող բացատրեն՝ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում բենզինը թանկանում են 8 տոկոսով, ՀՀ-ում 30 տոկոսով 

Խոցելի խավին 1000 դրամով աջակցելն ամենաողորմելի ինստիտուտն է. Բոստանջյան

Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 2017-ի սեպտեմբերից, երբ ակցիզային հարկի մասին խոսք չկար. ՀՀԿ

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ