News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

F 18-ի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին 138 մլրդ ռուբլով «Վնեշտորգբանկին» է վաճառել «Մագնիտ» F 2 ռեթեյլերի իր գրեթե ամբողջ բաժնեմասը, որը նա ստեղծել է 24 տարի առաջ: ՎՏԲ խմբի կողմից «Մագնիտի» 29,1 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման  համաձայնագիրը ստորագրվել է ուրբաթ՝ փետրվարի 16-ին, Սոչիում անցկացվող նեդրումային համաժողովում, փոխանցում է Forbes-ը: 

«Այսպիսով, ՎՏԲ-ն դառնում է «Մագնիտի» խոշոր բաժնետերը»,- փաստաթուղթը ստորագրելուց հետո հայտարարել է ՎՏԲ խմբի ղեկավար Անդրեյ Կոստինը: Նա հստակեցրել է, որ գործարքի գումարը կազմել է 138 մլրդ ռուբլի: Կոստինը հիշեցրել է, որ հիմա գործարքին պետք է հավանություն տան համապատասխան մարմինները:

Ինքը Գալիցկին հեռանում է ընկերությունից՝ «Մագնիտում» պահպանելով իր բաժնեմասը 3 տոկոսի չափով:

Սոչիում ՎՏԲ ղեկավարը հայտարարել է, որ արդեն մոտ ժամանակում «Մագնիտում» նոր ղեկավարություն կնշանակվի: Կոստինը հնարավոր է համարել «Մագնիտի» միացումը ռուսական շուկայում աշխատող այլ ռեթեյլերների հետ: Նա չի բացառել նաեւ «Մագնիտի» հետագա ընդարձակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ