News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է հանձնարարել պարզել Թաթարստան չոր կաթի մատակարարումների հետ կապված իրավիճակը, որոնց պատճառով բնական կաթի գներն նվազել են: Նա նաեւ կասկած է հայտնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գոյություն ունեցող մի շարք տնտեսական սկզբունքների նպատակահարմարության հետ կապված, որոնք եւ հանգեցրել են նման իրավիճակի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես հանձնարարական կտամ պարզել այս իրավիճակը: Մենք ամեն դեպքում պետք է զարգացնենք մեր սեփական կաթնամթերքի արդյունաբերությունը», - ասել է վարչապետը՝ մեկնաբանելով Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի՝ մարզպետների հետ հանդիպման ժամանակ հնչեցված բողոքները: Թաթարստանի ղեկավարը դժգոհել է կառավարության ղեկավարին, որ նախորդ տարի տարածաշրջանում լայնորեն հայտնի կաթնամթերքի գները մեկ լիտրի համար նվազել են 5-7 ռուբլիով: Ըստ Միննիխանովի՝ դրա պատճառը ներմուծվող կաթի փոշին է:

«Այո, մենք մեր ընկերների, Եվրասիական միության գործընկերների հետ միասնական շուկա ունենք: Ավելին, ստորագրված համաձայնագրի համաձայն մենք չենք կարող այն սահմանափակել, բայց, ի վերջո, պետք է մտածենք մեր քաղաքացիների մասին: Իսկապես, եթե մենք փաստացիորեն արգելափակում ենք նորմալ կաթի մատակարարումը եւ շուկան բացում ենք չոր կաթի համար՝ միայն տնտեսական սկզբունքներին համապատասխանելու համար, ապա մեր ինչի՞ն են պետք այդ սկզբունքները: Պարզապես պետք է մտածել, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից»,- մեկնաբանել է Մեդվեդեւը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ