News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնն այս շաբաթ ընդհանուր առմամբ ավելի քան 20 ժամ պատասխանել է «ռուսական միջամտության» գործով հատուկ դատախազի հարցերին, հայտնում է NBC-ն:

Բենոնը հատուկ դատախազ Մյուլլերի խմբն  հանդիպել է մի քանի անգամ, նա ընդհանուր առմամբ հարցերին պատասխանել է մոտ 20 ժամ:

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը մասնակցել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի փակ լսումներին, որը նույնպես հետաքննում է Ռոսաստանին վերագրվող միջամտությունը ընտրություններին եւ Մոսկվայի հետ Թրամփի նախընտրական թիմի ենթադրյալ համաձայնությունը: Ինչպես հայտնել է Կոմիտեի անդամ Ադամ Շիֆը, Բենոնը հրաժարվել է ամբողջ ծավալով պատասխանել կոմիտեի անդամների հարցերին: Շիֆի խոսքով՝ Բենոնը հրաժարվել է խոսել ընտրություններում ԱՄՆ նախագահի հաղթելուց, ինչպես նաեւ իր հրաժարականից հետո ժամանակահատվածի մասին: Օրենսդիրը նշել է, որ Բենոնը կոմիտեի անդամներին հայտնել է, որ լիազորված է պատասխանել միայն 25 հարցի, որոնք նախապես հաստատվել են Սպիտակ տան կողմից, եւ դրանց պատասխանել է բացառապես բացասաբար:

Բենոնը 2017 թվականի հունվար-օգոստոսին զբաղեցրել է Սպիտակ տան ռազմավարական հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Վերջին շաբաթներին Թրամփը հրապարակայնորեն վիճել էր Բենոնի հետ՝ հայտարարելով, որ նա «խելքը թռցրել» է: Առիթը Բենոնի հարցազրույցն էր Թրամփի նախագահության մասին գրքի համար, որում վարչակազմը ներկայացված է անբարենպաստ լույսի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ