News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետք է պայքարել ոչ թե գնաճի դեմ, այլ մարդկանց եկամուտները բարձրացնելու համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ գնաճ մարդյության պատմության ընթացքում միշտ եղել է եւ լինելու:

«Եկամուտների աճի համար պետք է պայքարենք, որպեսզի որևէ մեկը չզգա գնաճի ազդեցությունը, առավել ևս՝ սոցիալական խմբերը», - ասաց Մելիքյանն ու հավելեց. «Ասում են, թող բյուջեն մի քիչ էլ կպակասի, ու հետո շուռ են գալիս ասում՝ բա սոցիալական անապահով խմբերին պետք է գումարներ վճարենք, որ կարողանան գների աճի հետեւից հասնեն: Ուրեմն չպետք է պակասի, պետք էաճի, որովհետեւ պաշտպանության խնդիր ունենք լուծելու, կենսաթոշակ բարձրացնելու խնդիր կա լուծելու»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով, միայն աշխատատեղ ստեղծելով կարելի է հաղթահարել գնաճը, որպեսզի մարդկանց եկամուտներն ավելի շատ աճեն, քան գները:

«Երթերն ու միտինգները գնաճի դեմ պայքարի միջոց չեն, երթերը եւ միտինգները գնաճի ավելացմանը նպաստող միջոց են։ Պետք է աշխատենք, աշխատատեղ ստեղծենք», - հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով, հնարավոր չէ նվազեցնել ակցիզային հարկը, պակասեցնել բյուջեի եկամուտները եւ ասել խնդիր ենք լուծում. «Էդպես չի եղել ոչ մի տեղ ու չի լինելու։ Դա պայքարի միջոց չէ, դա աշխատելու միջոց չէ։ Դրանք ընդամենը ականջահաճո խոսակցություններ են, որն ընդամենը գրգռվածություն է ավելացնում ու խոչընդոտում արտադրության ու արտադրողականության աճին»։

Նշենք, որ «Ելք»-ի նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է վերադառնալ բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին՝ 28-ից 26 տոկոսի:

ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց օրենքի նախագիծը:

Բենզինի տիրակալները թող բացատրեն՝ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում բենզինը թանկանում են 8 տոկոսով, ՀՀ-ում 30 տոկոսով 

Խոցելի խավին 1000 դրամով աջակցելն ամենաողորմելի ինստիտուտն է. Բոստանջյան

Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 2017-ի սեպտեմբերից, երբ ակցիզային հարկի մասին խոսք չկար. ՀՀԿ

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ