News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը չափազանց հետաքրքրված է Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն իր մասնակցությամբ: Այս մասին փետրվարի 16-ին Հայաստան-Իսրայել բարեկամության խորհրդարանական խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ իսրայելական կողմը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, հանդես է եկել բավական ինտրիգային եւ հետաքրքիր հայտարարությամբ: «Նրանք ցանկանում են մասնակցել Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին եւ այդ գոտում ակտիվ տնտեսական գործունեություն սկսել»,- նշեց Մելիքյանը:

Նշենք, որ Իսրայելում հայկական պատվիրակությունը ղեկավարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ընդդիմության ներկայացուցիչները՝ «Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը եւ «Ելք» դաշինքից Գեւորգ Գորգիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ