Իսպանիայում Մարակոյից եվրոպական երկրներ հաշիշի արտահանմամբ զբաղվով միջազգային խմբովորում է չեզոքացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օպերացիայի ընթացքում 16 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Իսպանիայի, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության քաղաքացիներ, ինչպես նաեւ թմրանյութրի վաճառքի եւ տեղափոխման մի քանի կետ է հայտնաբերվել:
Ձերբակալվածները մեղադրվում են մարդու առողջության դեմ հանցագործությունների, փողերի լվացման, հանցագործ խմբերին մասնակցության, կեղծ փաստաթղթերի պատրաստման, տրանսպորտային միջոցների գողության եւ մարմնավաճառության հետ կապված հանցագործությունների համար:
Խուզարկության ընթացքում թմրամիջոցների վաճառքի եւ տեղափոխման 5 կետ է հայտնաբերվել: