News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կարող է բելառուսական զենքի նշանակալի գնորդ լինել: Այսպիսի կարծիք է հայտնել բելառուս ռազմական վերլուծաբան Սերգեյ Մարցելյովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության համատեքստում, որը Ռուսաստանին մեղադրել է, որ ՀԱՊԿ իր դաշնակիցներին մենակ է թողնում համաշխարհային մարտահրավերների դեմ: 

Նրա կարծիքով՝ Բելառուսի առաջնորդի աղմկոտ հայտարարությունը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ՝ կապված Կովկասի իրադրության հետ, որտեղ խաչվում են ռուսաստանցի եւ բելառուսցի զինագործների շահերը: Ռուսաստանը զենք է մատակարարում ՀԱՊԿ անդամ Հայաստանին եւ հայերի (Ղարաբաղի պատճառով) բազմամյա հակառակորդ Ադրբեջանին: Երեւանում Ռուսաստանի դիրքորոշումը քննադատում են:

Նրա խոսքով՝ Ադրբեջանից գնորդները պատրաստ են ձեռք բերել բելառուսա-չինական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գնման պայմանները քննարկել է ՄԻնսկ այցելության ժամանակ: Բաքվում հակակշիռներ են որոնում Հայաստանին ռուսական «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումից հետո։
Դրա հետ մեկտեղ, Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ հակասությունների սասկացման ֆոնին Լուկաշենկոյի քննադատությունը կարող են լսել եւ աջակցել Աստանայում ու Երեւանում: Միանգամայն հնարավոր է, որ դաշնակիցները կհամաձայնվեն չեզոք գտնվել, եթե միայն Ռուսաստանը որոշի նրանց արտաքին մարտահրավերներին ընդդեմ սպառազինել արտոնյալ պայմաններով: Պահանջներից մեկը կարող է լինել ռազմական հակամարտություններում ՀԱՊԿ գործընկերների «մարտական մկրտությունը», որտեղ Ռուսաստանը, այսպես թե այնպես, շահեր ունի, կարծում է փորձագետը:

Մինչդեռ մեկ ուրիշ բելառուս փորձագետ հերքել է Բելառուսից Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» կայանքների գնման մասին տեղեկությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր,…
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան
Հասարակության մեջ այս գիտակցումը չկա, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է մեր պետականությանը…
Ադրբեջանի ՊԱԾ-ը Ռաշիդ Բեգլարյանին համարել է «Խոջալուի ցեղասպանության մասնակից»
Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանցիները համարել են «Խոջալուի ցեղասպանության» մասնակից...
Հայաստանը 1996-ին գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում. Փաշինյանը ստում է. Լևոն Զուրաբյան
Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված…
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ...
Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու. Թաթոյան
Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում...
Ամենաշատ