News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի Քնեսետի 28 անդամների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ինքնին մեծ ձեռքբերում է: Փետրվարի 16-ին Հայաստան-Իսրայել բարեկամության խմբի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջեյանը «Հայաստան-Իսրայել» պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:

Նրա խոսքով՝ այն, որ Քնեսեթում այս հարցի քննարկման ժամանակ այս պատգամավորները կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, արդեն իսկ մեծ նվաճում է միջազգային ճանաչման գործընթացում: «Սա ապացուցում է այն փաստը, որ Ցեղասպանության ճանաչումն ուղղակի անխուսափելի է, եւ դա արդեն շատերն են հասկանում», - բացատրեց Էնֆիաջյանը:

Պատգամավորի խոսքով՝ մեծ ձեռքբերում վկայում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բազմաթիվ անհատների եւ կազմակերպությունների ջանքերը ի վերջո հայկական կողմի վերջնական հաղթանակով կպսակվեն:
Նշենք, որ Իսրայելում հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պատվիրակության կազմում էին նաեւ ընդդիմության ներկայացուցիրները՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահե Էնֆիաջյանը եւ «Ելք» դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ