Ամերիկյան Google ընկերությունը բարդացրել է օգտատերերի համար որոնման արդյունքներից լուսանկարները ներբեռնելու հնարավորությունը՝ ջնջելով համապատասխան գործառույթը, հաղորդում է The Verge-ը:
Նրա տեղեկություններով՝ «բացել ամբողջական չափով» կետն այլեւ անհասանելի է:
Google-ն այս որոշումը կայացրել է լուսանկարների սեփականատերերի հեղինակային իրավունքները պաշտպանելու համար:
Ենթադրվում է, որ օգտատերերը կօգտագործեն «visit»-ը («անցնել»), որի օգնությամբ կարելի է տեղափոխվել այն կայքը, որտեղ տեղադրված է օրիգինալ նկարը: Չնայած Google-ի ձեռնարկած քայլերին, օգտատերերը կարող են մեկ միջոցով անհրաժեշտ նկարը բացել. եթե մկնիկի աջ մասով քլիքեք, կբացվի «նկարը նոր պատուհանում բացել» (կամ «ցույց տալ նկարը»՝ կախված բրաուզերից):
Պորտալը նշում է, որ Google-ի որոշումը կապված է Getty Images ֆոտոգործակալության հետ գործարքից: Ավելի վաղ այն դատի էր տվել ընկերությանը Google.Images-ում աշխատանքի ալգորիթմների փոփոխություններից, ինչի արդյուքնում նկարների որոնման ժամանակ օգտատերերը հնարավորություն էին ստանում նկարներն ամբողջական չափերով տեսնել, սակայն հետո հետ է կանչել հայցը: