News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արիզոնայում 50 հազար տարի առաջ ընկած երկնաքարը աճուրդում  237 500 դոլարով վաճառվել է: Այս մասին հաղորդվում է Christie's աճուրդի տան կայքում, հաղորդում է Gazeta-ն:

Արիզոնայի խառնարանում հայտնաբերված 32 կգ քաշով երկաթե երկնաքարը պոկվել է  40 մ լայնությամբ եւ 300 հազար տոննա քաշով աստերոիդից: Ինչպես եւ մյուս երկաթե երկնաքարերը, այն ձեւավորվել է Մարսի եւ Յուպիտերի միջեւ՝ աստերոիդների գոտում ,4 միլիարդ տարի առաջ:

Երկնաքարը աճուրդի է հանվել Christie's.-ում: Աճուրդի կազմակերպիչները մտադիր էին 150-250 հազար դոլարով այն վաճառել: Աճուրդում ներկայացվել է նաեւ Ռուսաստանի տարածքում հայտանբերված երկնաքարը(վաճառվել է 81 250 դոլարով), Մարսի հազվագյուտ երկնաքրը՝ 200 գրամ քաշով(վաճառվել է 47 500 դոլարով) եւ եւս  մի քանի երկնաքարեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ