News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Playboy-ի նախկին մոդել եւ դերասանուհի Կարեն Մակդուգալը պատմել է 2006-2007 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին, երբ նա արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ, հայտնում է The New Yorker-ը:

Մակդուգալը իր եւ բիզնեսմենի հարաբերությունների մասին 8 էջանոց ձեռագիրը տրամադրել է պարբերականին:

Դերասանուհու խոսքով՝ ինքը Թրամփի հետ ծանոթացել է 2006 թվականի հունիսին Playboy-ի առանձնատանը կազմակերպված երեկույթի ժամանակ: Այդ ժամանակ նրա եւ  Մելանյայի ամուսնությունից 2 տարուց մի փոքր պակաս էր անցել: Մակդուգալը նշել է, որ Թրամփն իրեն անմիջապես հավանել է, իրենք 2 ժամ զրուցել են, որից հետո իրենց միջեւ սեքս է եղել:

«Ես այնպես նյարդայնանում էի: Ես նրա ինտելեկտի եւ հմայքի տպավորության ներքո էի: Այնքան քաղաքավարի մարդ է»,- գրել է Մակդուգալը:

Նրա խոսքով՝ երբ հագնվել է, որ հեռանա, Թրամփն իրեն զարմացրել է՝ փող առաջարկելով: Ինքը հրաժարվել է, եւ Թրամփն իրեն ասել է, որ ինքը «յուրահատուկ» է:

Մակդուգալը հայտարարել է, որ Թրամփին ամեն անգամ այցելել է, երբ նա Լոս Անջելես է եկել, իսկ իրենց հարաբերությունների զարգացմանը զուգահեռ՝ Թրամփն իրեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ: Մասնավորապես՝ երեկույթներից մեկի ժամանակ իրենք նստած էին Քիմ Քարդաշյանի, Դոնալդ Թրամփ կրտսերի եւ նրա կնոջ՝ Վանեսայի, որը հղի էր, ընկերակցությամբ:

Դրանից բացի, կինը պնդում է, որ այցելել է Թրամփի նստավայրերը: Մակդուգալը պնդում է, որ «Թրամփ թաուրեում» Թրամփը ցույց է տվել Մելանյայի առանձին ննջասենյակը եւ նշել, որ կինը սիրում է առանձնանալ, երբ կարող է ընթերցել կամ պարզապես մենակ մնալ:

Դերասանուհին պնդում է, որ ինքն ու Թրամփը հարաբերությունները դադարեցրել են 9 ամիս անց՝ 2007 թվականի ապրիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ