News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հետ վերջին շրջանում ծագած խնդիրների մի մասն այսօր հաղթահարվեցին։ Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե այսուհետ Գերմանիայի հետ հարաբերություններն ավելի են լավանալու։ «վերջին շրջանում ծագած խնդիրների մի մասն այսօր հաղթահարվեցին»,–ասել է Բինալւ Յըլդըրըմը։

Գերմանիայի կանցլերն իր հերթին գոհունակություն է հայտել Թուրքիայում մեկ տարի կալանքի տակ գտնված Դենիզ Յուջելին ազատ արձակման կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք է մյուս գերմանացիներին էլ ազատ արձակել։

Տպել
Ամենաշատ