News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է թուրք լրագրող Դենիզ Յուդջելի ազատ արձակումը եւ կոչ է արել Անկարային երաշխավորել Գերմանիայի մյուս քաղաքացիների նկատմամաբ արագ դատավարությունը, որոնք դեռ կալանավորված են մնում Թուրքիայում, փոխանցում է Reuters- ը:

«Ինձ, ինչպես եւ շատերին, հաճելի է, որ որ Դենիս Յուջելը այսօր կարողացել է լքել բանտը»,- ասել է Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք գիտենք, որ կան եւս դեպքեր, երբ այլ, գուցե ոչ այդքան հայտնի մարդիկ կալանքի տակ են գտնվում, եւ մենք հուսով ենք, որ նրանց նկատմամբ արագ եւ սահմանադրական դատավարություններ կիրականացվեն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ տարի առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելն ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ