News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

2018թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ, փետրվարի 16-ին անց են կացվել մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է  ՊԲ-ի եւ միավորումների վարչության անձնակազմը: Իրականացվող գործընթացներին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հետեւել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Իրականացված միջոցառումների արդյունքում ճշգրտվել են համապատասխան կառույցների եւ պաշտոնատար անձանց անելիքները մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանների բերելու ժամանակ, եւս մեկ անգամ հստակեցվել են այն խնդիրները, որոնք ըստ հերթականության պետք է կյանքի կոչել նման եւ հավանական պատերազմական պայմաններում:

Բացի մարտական պատրաստության միջոցառումներից անց են կացվել նաեւ շտաբային մարզումներ, որոնց ընթացքում կառավարման բոլոր մարմինները, զորատեսակները, ծառայություններն ու բաժինները, ըստ գործառույթային պարտականությունների եւ առաջադրված մարտական խնդիրների, ներգրավվել են մարզումների պլանով նախատեսված համապատասխան միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ