News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիան պատրաստ է ավելացնել ՄԱԿ-ում ռազմական ծախսերը եւ ներդրումները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա դը Լեյենը` ելույթ ունենալով Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Գերմանիան պատրաստ է ավելի կարեւոր միջազգային դերակատարություն ունենալ՝ ավելացնելով իր ռազմական ծախսերը եւ ներդրումները ՄԱԿ-ում: Այնուամենայնիվ, նա հորդորել է Միացյալ Նահանգներին հավատարիմ մնալ բազմակողմանիության սկզբունքին: «Մենք մտահոգված ենք, երբ տեսնում ենք, որ որոշ գործընկերներ շարունակում են կրճատել դիվանագիտության, զարգացման նպատակով համագործակցության եւ ՄԱԿ-ի համար ֆինանսավորումը», - ասել է նա:

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան ցանկանում է Ֆրանսիայի հետ համագործակցել ավելի խորը եվրոպական համագործակցության ուղղությամբ եւ կոչ է անում բոլոր եվրոպացիներին մասնակցել:

«Եվրոպան պետք է բարձրացնի իր տեմպերը ահաբեկչության, աղքատության եւ կլիմայի փոփոխության գլոբալ մարտահրավերների դեմ պայքարելու համար», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ