News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

1991 թվականից աշխարհը բախվել  է ռազմական առճակատման ամենալուրջ սպառնալիքի հետ: Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:

«Ես մտահոգված եմ: Կարծում եմ, որ այսօր գլոբալ անվտանգության հետ կապված իրավիճակն ավելի անկայուն է, քան Խորհրդային Միության փլուզումից հետո ցանկացած շրջանում», - DW- ին տված հարցազրույցում ասել է նա:

Նա նշել է մի շարք սպառնալիքներ, որոնք նա համարում է գլոբալ անվտանգության հիմնական վտանգները, ներառյալ Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությունների ռիսկերը, Հյուսիսային Կորեայի հետ միջուկային դիմակայությունը եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը՝ մասամբ Ուկրաինայի արեւելքում հակամարտության պատճառով:

Իշինգերի խոսքով՝ նա շատ մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով, որտեղ երկարատեւ հակամարտության մեջ ներգրավվել են մի շարք ազդեցիկ խաղացողներ՝ այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան: Մասնավորապես, նա ընդգծել է վերջին շրջանում Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ներխուժման օրինակը, որը հանգեցրեց ԱՄՆ հետ հնարավոր առճակատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ