News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան Տաթեւ Գասպարյանի մահվան գործով այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանում հարցաքննվեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցած մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Օկոեւը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշ նստավայրում Օկոեւը հայտարարեց, որ վիրահատված ծննդկանին կարելի է տեղափոխել հիվանդասենյակ այն դեպքում, երբ նրա առողջական վիճակը կարգավորված է: Նրա խոսքով, նորմալ է, որ 3 ժամ 20 րոպե անց բժշկուհի Լիանա Դաղբաշյանը որոշել է ծննդկանին տեղափոխել հիվանդասենյակ, քանի որ նրա առողջական վիճակը թույլ է տվել:

«Բժիշկը մեղավոր չի, քանի որ չի հասկացել՝ հիվանդի հետ ինչ է կատարվում, ինքն անընդհատ հսկել է, մի քանի անգամ ստուգել է նրա զարկերակային ճնշումը, պուլսը, արյան տոկոսը: Կարեն Բաղդասարյանը սոնոգրաֆիա է կատարել եւ որեւէ խախտում չի հայտնաբերել: Այսինքն բժիշկները կատարել են բոլոր գործողությունները, որոնք պարտավոր էին անել: Ես չեմ գտնում, որ Լիանա Դաղբաշյանը սխալ է արել, որ հիվանդասենյակ է տեղափոխել ծննդկանին եւ դա ճակատագրական է հանդիսացել վերջինիս համար: Լիանա Դաղբաշյանը մեղավոր չէ, բոլոր հետազոտություններն արել է, ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Լիանան մեղավոր չէ, որ չի կարողացել ճիշտ ախտորոշել, ցանկացած բժշկի պրակտիկայում էլ կարող է նման դեպք լինի, իմ պրակտիկայում էլ է եղել դեպք, որ չեմ կարողացել հաղթել: Եթե Լիանան լավ հետեւած չլիներ հիվանդին, ինքս առաջինը կխնդրեի դատարանին, որ ամենախիստ պատիժը տա »,- ասաց նա:

Դատավոր Աննա Մաթեւոսյանը բավարարեց մեղադրող Գեւորգ Գեւորգյանի միջնորդությունն ու հրապարակեց փորձագետի նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա էին էական հակասություններ: Ըստ Օկոեւի նախաքննական ցուցմունքի՝ ծննդկան Տաթեւիկ Գասպարյանը հետվիրահատական սրահից հիվանդասենյակ ավելի շուտ է տեղափոխվել, քան նախատեսված է, ինչն էլ նրա մոտ բարդություններ է առաջացրել, որն էլ հանգեցրել է մահվան: Նախաքննության ընթացքում Օկոեւը հայտնել է, որ օրինակ, իրենց հիվանդանոցում վիրահատված ծննդկանին 10-12 ժամ անց են միայն հիվանդասենյակ տեղափոխում: Դատարանում Օկոեւը կրկին հայտարարեց, որ կոնկրետ ժամանակահատված գոյություն չունի, դա անհատական է եւ կախված է հիվանդի առողջական վիճակից:

«Չորս փորձագետ է եղել, ընդհանուր որոշման ենք եկել, որ այս թիվը պիտի գրենք, բայց ես ի սկզբանե դրա հետ համաձայն չեմ եղել»,- ասաց նա:

Գեորգի Օկոեւի հարցաքննությունից հետո նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 17-ին:

Նշենք, որ այս գործով երկու ամբաստանյալ կա՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներ Լիանա Դաղբաշյանն ու Կարեն Բաղդասարյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Տ․Գասպարյանի մահը։ Հղիությունը վարած եւ կեսարյան հատումն իրականացրած Լիանա Դաղբաշյանը նույնպես հետվիրահատական սրահ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ